ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Էլիտան էլիտա՞ է, որ էլիտարն էլ էլիտար լինի

Էլիտան էլիտա՞ է, որ էլիտարն էլ էլիտար լինի
02.02.2016 | 11:05

Գողություն տարբեր ժամերի և տարբեր օրերի, այն էլ որտե՞ղ, ոչ ավելի, ոչ պակաս, «Օրանժ» էլիտար մարզասրահում։ ՈՒ քանի որ համալիրն էլիտար է, գողերի ստատուսը ևս պետք է համապատասխան լինի։ Հավաստի աղբյուրների փոխանցմամբ, «Օրանժում» գողությունները նորություն չեն, հատկապես սրբիչների։ Եթե հաճախորդների դրամապանակների կորուստը ղեկավարության և աշխատակիցների համար գլխացավանք է դարձել, ապա սրբիչների անհետացումն ուղղակիորեն հարվածում է ընկերության բյուջեին (ամեն օր 10-ից ավելի «կորած» սրբիչների լրացումը ծախսեր է ենթադրում)։ Ոչ, չկարծեք թե գողերը պրոֆեսիոնալներ են։ Համալիրի տեսախցիկները մեկ անգամ չէ, որ փաստել են՝ գողությունը համալիր այցելող էլիտար կանանց սիրած զբաղմունքներից մեկն է։ Այո, այո, այդ թվում նաև՝ սրբիչների։ ՈՒ եթե այս գողությունները հանրային հնչողություն չեն ստանում, և բացահայտումից հետո աշխատակիցներն ու ղեկավարությունը, ատամները կրճտացնելով, ժպտում և «ընկալում» են որպես մանր չարաճճիություններ, ապա հստակ է, թե ովքեր կամ ում կանայք են այդ «չարաճճիները»։ Հատկապես եթե նկատենք, որ «Օրանժ» այցելելու մեկ ամսվա վճարը 400-550 հազար դրամ է։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1154

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ